Թունավորում
Հունվարի 7-ին, ժամը 18.58-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ բնական գազից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Մյասնիկյան 4/39 հասցեի բնակչուհի, 1991 թ. ծնված Ա. Աղաջանյանը։
Առաջին բուժօգնություն ստանալով` տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից։
Մեքենան ձնակույտում
Հունվարի 7-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ավտոմեքենան խրվել է ձնակույտի մեջ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած` մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի ուժերով ձնակույտի միջից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել "Մոսկվիչ" մակնիշի 16 ԼՍ 184 պետհամարանիշի ավտոմեքենան։
Հայտնաբերվել է դիակ
Հունվարի 7-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի 9/82 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Էմմա Փուլանջյանի դին։
Հրդեհ շինանյութի պահեստում
Հունվարի 8-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա. Բաբաջանյան 120 հասցեում` "Մարգարյան-Սուքիասյան" ՍՊԸ-ին պատկանող շինանյութի խանութի պահեստում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Ժամը 07.00-ին հայտարարվել է հրդեհի "բիս -1" բարդության աստիճան։ Դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին, մարվել` 08.28-ին։
Այրվել է 80 քմ մակերեսով լամինատ։