Բախվել է երկու ավտոմեքենա
Հունվարի 2-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի "Բելաջիո" ռեստորանին հարակից կամուրջի վրա տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` ավտոմեքենայից տուժածներին դուրս բերման համար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են "Նիգ" տաքսի սերվիսին պատկանող "ԴԵՈՒ" մակնիշի 15 ՕՏ 784 եւ "ՎԻՊ" տաքսի սերվիսին պատկանող "ԳԱԶ-31" մակնիշի Տ 1629 պետհամարանիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները` 1987 թ. ծնված Վարսենիկ Ղուկասյանն իր երկու ամսական երեխայի հետ եւ վարորդ` 1977 թ. ծնված Սարգիս Խաչատրյանը դուրս են բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Երեւանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն։
Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է։
Հրդեհ տանիքում
Հունվարի 2-ին, ժամը 14.51-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել` 15.45-ին։
Այրվել է Թ. Պողոսյանին պատկանող տան տանիքը` 20 քմ մակերեսով։
Այրվել է վագոն-տնակ
Հունվարի 2-ին, ժամը 18.55-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 21.35-ին։
Այրվել է Կ. Դիլիջյանին պատկանող 60 քմ մակերեսով վագոն-տնակը։