Թունավորում լոգարանում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.15-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Երեւանյան խճուղու 67-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1993 թ. ծնված Միշա Գեւորգյանը լոգարանում իրեն վատ է զգացել եւ, նախնական տվյալներով, շմոլ գազից թունավորումով տեղափոխվել Ավստրիական մանկական հիվանդանոց։
Նույն օրը, Ժամը 14.30-ին Մ. Գեւորգյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հրդեհներ Լոռու մարզում
Դեկտեմբերի 31-ին, Ժամը 19.14-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տարբեր փողոցներում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ընդհանուր թվով վեց մարտական հաշվարկ։
Այրվել է 62 անվադող։
Այրվել է խորդանոց
Հունվարի 1-ին, Ժամը 03.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանում` Վարդաշենի 12-րդ փողոցի թիվ 1 տան բակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.44-ին, մարվել` 05.03-ին։
Այրվել է Մ. Իգիթյանին պատկանող 30 քմ մակերեսով խորդանոցը։
Հրդեհ սրճարանում
Հունվարի 1-ին, ժամը 02.39-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող սրճարանում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.38-ին, մարվել` 04.41-ին։
Այրվել է Ա. Թադեւոսյանին պատկանող, չգործող սրճարանը` 45 քմ մակերեսով։