Ուժեղ քամի
Դեկտեմբերի 29-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գրանցված ուժեղ քամու հետեւանքով Սահադյան փողոցում ծառ է արմատախիլ եղել եւ ընկել ճանապարհի վրա։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների ուժերով ծառը հեռացվել է ճանապարհից։
Տանտերերը ծխահարվել են
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամաս 41/27 հասցեում։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Գ. Հովհաննիսյանին պատկանող բնակարանում 5 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում, ինչի հետեւանքով այրվել է բնակարանի խոհանոցը` 5 քմ մակերեսով, եւ ջեռուցման կաթսան։
Ծխապատ գոտու գոյացումից ծխահարվել են տան բնակիչներ` 1935 թ. ծնված Ռիմա Ավագյանը եւ 1991 թ. ծնված Լիլիթ Հովհաննիսյանը։
Տուժածներին շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ցուցաբերել է առաջին օգնություն։
Այրվել է խոտ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.51-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել` 20.10-ին։
Այրվել է Ս. Ավալյանին պատկանող տան բակում պահեստավորված 3 տոննա խոտը։
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.15-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վանեք գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել` 21.50-ին։
Այրվել է 2 հա խոտածածկ տարածք։