ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Վրաերթ


Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 62-րդ կիլոմետրում` Ներքին Գետաշեն գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ "Հոնդայի" մակնիշի 20 ՕՍ 234 պետհամարանիշի ավտոմեքենան, վրաերթի ենթարկելով Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Աղասի Գեւորգյանին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ծառին։
Պատահարի հետեւանքով Ա. Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հայկ Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց, ավելի ուշ` Երեւանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։


Հայտնաբերվել է դիակ


Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Ավետիսյան 4/6 շենքի 43-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1947 թ. ծնված Էդիկ Հայրապետյանի դին։
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 եւ 1-03 ծառայությունները։


Այրվածքներ հրդեհից


Դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.27-ին հրդեհ է բռնկվել Կապանի Արա Մանուկյան 3/12 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.31-ին, մարվել` 19.35-ին։
Այրվել է բնակարանի հյուրասենյակի` 8 քմ մակերեսով հատակը, իսկ տանտեր Գեւորգ Անդրեասյանը, ձեռքերի այրվածքներով տեղափոխվել է բուժհիմնարկ։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։


Մեկ զոհ, հինգ տուժած


Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.35-ին ահազանգ  է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ իրար են բախվել "ՎԱԶ-2107" մակնիշի 14 ՏՍ 398 եւ "ՎԱԶ-2103" մակնիշի 14 ՍՕ 157 պետհամարանիշների ավտոմեքենաները։ Պատահարի հետեւանքով "ՎԱԶ-2107" մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Արեւաշող գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Արթուր Հակոբջանյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 1966 թ. ծնված Ա. Սողոմոնյանը, նույն մարզի Սոլակ գյուղի բնակիչներ` 1961 թ. ծնված Ֆ. Հունանյանը, 1962 թ. ծնված Հ. Հունանյանը, 1962 թ. ծնված Վ. Խաչատրյանը եւ "ՎԱԶ-2103" մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Մ. Մալյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է։



    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`