Ջրահեղձում
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրաքարշում (դրենաժ) տղամարդ է ջրահեղձ եղել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական ջոկատը։
Ժամը 13.10-ի սահմաններում փրկարարները ջրից դուրս են բերել Մասիս քաղաքի բնակիչ, 1954 թ. ծնված Ղարիբ Կրմինյանի դին։
Այրվել է 25 տոննա խոտ
Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.04-ին հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 16.00-ին։
Այրվել է Ռ. Ռիբացկային պատկանող տան բակում պահեստավորված 25 տոննա խոտը։