ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հրդեհ տանիքում


Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.30-ին։
Այրվել է Ա. Ղազարյանի անասնագոմի տանիքը` 80 քմ մակերեսով, եւ  80 փայտյա արկղ։


Բեռնատարն ընկել է գետը


Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.05-ին Վանաձորի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ախթալա քաղաքի մոտ բեռնատար ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Նախնական տվյալներով` Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել ու գետն ընկել դեղորայքով, հեռադիտակներով ու վրաններով բեռնված` "ՄԱՆ" մակնիշի ՍՏ 6567 ՍՆ պետհամարանիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան։
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Սպայկով Գեորգի Գեորգիեւը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԳ եւ բնապահպանության նախարարությունները։
Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի եւ  Թումանյանի հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմի ուժերով կատարվել են դեղորայքի` ավտոմեքենայից դուրս բերման աշխատանքներ։
Փրկարարների ուժերով դեղորայքի մի մասը տեղափոխվել է ափամերձ տարածք։
    

Այրվել է տան տանիք


Դեկտեմբերի 24-ին,  ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշի 24 փողոցի թիվ 42 տանը։
Դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել` 16.14-ին։
Այրվել է Վ. Գրիգորյանին պատկանող տան տանիքը` 50 քմ մակերեսով։


Այրվել է տնակ


Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.23-ին ահազանգ  է ստացվել, որ Երեւանի Զեյթուն թաղամասում ծուխ է նկատվում։
Հավանական հրդեհի վայրը ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երեւանի  Կ. Ուլնեցի փողոցի թիվ 56/6 հասցեին հարակից տարածքում։
Ժամը 16.46-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել` 17.41-ին։
Այրվել է 18 քմ մակերեսով վագոն տնակ, որի պատկանելությունը ճշտել չի հաջողվել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`