Այրվել է փայտե տնակ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.46-ին, մարվել` 15.32-ին։
Այրվել է Ա. Անդրեասյանին պատկանող փայտե տնակն իր գույքով` 40 քմ մակերեսով։
Հայտնաբերվել է դիակ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դուրյան 31/51 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները Ավան համայնքի ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հայկանուշ Մխիթարյանի դին։
Հրդեհ տանիքում
Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.50-ին հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Չարենցի փողոցի թիվ 28 տանը։
Ժամը 18.51-ին եւ ժամը 19.15-ին դեպքի վայր են մեկնել համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել` 22.10-ին։
Այրվել է Ա. Հարությունյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 3 տոննա անասնակերը։
Այրվել է անասնակեր
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.27-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Շիրակավան գյուղում։
Ժամը 22.28-ին եւ ժամը 23.29-ին դեպքի վայր են մեկնել համապատասխանաբար մեկական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 01.21-ին։
Այրվել է Հ. Համբարձումյանին պատկանող մառանի տանիքը` 20 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 8 խմ աթարը։