Այրվել է ինքնաշեն տնակ
Դեկտեմբերի 17-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.15-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 47-րդ շենքի մոտ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել` 20.34-ին։
Ամբողջությամբ այրվել է Ա. Սարգսյանին պատկանող ինքնաշեն տնակը` 2,5 քմ մակերեսով։
Ծխահարում` աղբի հրդեհից
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտայի 26-րդ շենքի նկուղում։
Ժամը 00.17-ին եւ 00.45-ին դեպքի վայր է մեկնել համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ։
Ժամը 00.58-ին "հրդեհ 1 բիս" կանչով դեպքի վայր են մեկնել եւս երկուս մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը։
Խիտ ծխապատ գոտու գոյացման պատճառով իրականացվել է շենքի 2-րդ մուտքի բնակիչների տարահանում։
Ժամը 01.00-ին դեպքի վայր է մեկնել շտապօգնության 2 բրիգադ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել` 02.21-ին։
Այրվել է 50 քմ մակերեսով աղբ։
Հրդեհի հետեւանքով ծխահարվել է շենքի 8 բնակիչ, այդ թվում` 4 երեխա։ Տուժածներից յոթը տեղում ստացել են առաջին բուժօգնություն, իսկ հղի վիճակում գտնվող, 1991 թ. ծնված Ալինա Ավանեսյանը տեղափոխվել է Երեւանի "Արմենիա" բժշկական կենտրոն, հետազոտվել եւ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել։
Միաժամանակ հրդեհ է բռնկվել նաեւ նույն պողոտայի 24-րդ շենքի նկուղում։ Դեպքի վայրին մոտ գտնվող հրշեջ-փրկարարների ուժերով ժամը 01.34-ին հրդեհը մարվել է։
Այրվել է 20 քմ մակերեսով աղբ։