Այրվել է խոտ
Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.40-ին հրդեհ է բռնկվել Զոդ բանավանում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին։
Այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք։
Հրդեհ ավտոտնակում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 68 տան բակում գտնվող ավտոտնակում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.33-ին, մարվել` 21.42-ին։
Այրվել է Հ. Վարդանյանին պատկանող` 20 քմ մակերեսով ավտոտնակը, եւ այնտեղ կայանված "ԳԱԶ-3110" մակնիշի 333 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենան։
Հրդեհ Ախուրյանում
Դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.40-ին հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել` 23.20-ին։
Այրվել է Հ. Մեհրաբյանին պատկանող տանը կից կառուցված օժանդակ շինությունը` 10 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 1 տոննա աթարը։
Այրվել է տանիք
Դեկտեմբերի 16-ին, ժամը 04.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։
Դեպքի վայր են մեկնել Մարտունի եւ Գավառ քաղաքներից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին։
Այրվել է Գ. Գալստյանին պատկանող տան տանիքը` 120 քմ մակերեսով։