ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Մեքենան շրջվել է ու ընկել ձորը

Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ԳԱԶ-31105" մակնիշի 01 ՏՕ 266 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ` Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Խաչիկ Թովմասյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` նույն գյուղի բնակիչներ, 1973 թ. ծնված Էդուարդ Տեր-Գրիգորյանը եւ 1974 թ. ծնված Էդգար Հովհաննիսյանը, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։


Զոհ` մեքենաների բախումից


Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել,  որ դեկտեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված  հանգամանքներում` բախվել են "Օպել-Վեկտրա" մակնիշի "FLA-837" եւ "ԳԱԶ-31" մակնիշի 09 ՍՏ 953 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով "Օպել-Վեկտրա" ավտոմեքենայի վարորդը` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1964 թ. ծնված Ն. Զուրաբյանը, տեղում մահացել է, իսկ "ԳԱԶ-31" ավտոմեքենայի վարորդը` Երեւանի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Մարտիրոսյանը եւ ուղեւորը` Ապարանի բնակիչ, 1982 թ. ծնված Ասքանազ Նիկողոսյանը, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց։


Կամրջից մարդ է նետվել


Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.16-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջից մարդ է նետվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 17.00-ին գետից դուրս են բերել 1981 թ. ծնված Ռուբեն Լեւոնյանի դին։


Այրվել է անասնակեր


Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել` 14.55-ին։
Դ. Հայրապետյանին պատկանող տան բակում այրվել է 350 հակ անասնակեր։


Վնասներ ուժեղ քամուց


Դեկտեմբերի 14-ին Սյունիքի մարզից հայտնել են, որ ժամը 17.30-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Ակներ գյուղի 5 բնակելի տան տանիքներ` 1700 քմ ընդհանուր մակերեսով։
Տանիքներից պոկված բեկորներն ընկել են ճանապարհին, ինչի հետեւանքով մասնակի վնասվել են երկու տրակտոր եւ մեկ բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ։


Գազից թունավորում


Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին բնական գազից թունավորումով Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան 46/4 հասցեի բնակիչներ` 1986 թ. ծնված Արմեն, 2006 թ. ծնված Լարիսա եւ 2008 թ. ծնված  Քրիստինե Քեշիշօղլյանները։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը բնութագրվում են բավարար։


Վթար Սեբաստիա փողոցում


Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.45-ին ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեբաստիա փողոցում` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, ինչի հետեւանքով ծառ է շրջվել, փակել ճանապարհի բանուկ հատվածը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են "ԳԱԶ-31" մակնիշի տաքսի եւ "Մերսեդես" մակնիշի ամենագնաց ավտոմեքենաները (պետհամարանիշները ճշտված չեն)։
Պատահարի հետեւանքով զոհվել է անձը չպարզված մեկ քաղաքացի, իսկ 1981 թ. ծնված Սպարտակ Ալեքսանյանը եւ 1985 թ. ծնված Արմեն Օհանյանն ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել "Մալաթիա" բժշկական կենտրոն։
Փրկարարների օգնությամբ վթարված ավտոմեքենաները հեռացվել են, իսկ շրջված ծառը տեղափոխվել է անվտանգ տարածք։


Հրդեհ կրպակում


Դեկտեմբերի 14-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի  մարզում` Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 9 շենքի մոտ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 00.50-ին։
Այրվել է 8 քմ մակերեսով չգործող կրպակ։








    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`