Հրդեհը տարածվել է
Դեկտեմբերի 13-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ին հրդեհ է բռնկվել Սպիտակի Պանրագործների 157 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել Սպիտակից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` ժամը 18.45-ին։
Ս.Հակոբջանյանին պատկանող տնամերձ հողատարածքում այրվել է 500 քմ մակերեսով խոտածածկույթ։
Հրդեհը տարածվել է հարեւան հողատարածքներ, ինչի հետեւանքով այրվել են Ն.Պետրոսյանին պատկանող` 6 քմ մակերեսով ինքնաշեն տնակը եւ 200 քմ խոտածածկույթը, ինչպես նաեւ Շ. Բաբայանին պատկանող տունը` մասամբ ¥60 քմ¤ եւ տան տանիքը` 135 քմ մակերեսով։
Ավելի ուշ ստացված տեղեկության համաձայն` ժամը 20.30-ին նույն հասցեում դարձյալ հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` ժամը 21.40-ին։
Այրվել է Շ. Բաբայանին պատկանող տան պատը` 5 քմ մակերեսով։