Այրվել է տան տանիքը
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան համայնքի 5/43 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել` ժամը 12.50-ին։
Այրվել է Բ. Եփրեմյանին պատկանող տան տանիքը` 24 քմ մակերեսով։
Սողանք Կոտայքի մարզում
Դեկտեմբերի 11-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.00-ին Արտավազ գյուղի վարչական տարածքում գտնվող "Էրեբունի" հանգստյան տուն տանող ավտոճանապարհը փլուզվել է։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ առաջացած` 100-110 մ լայնությամբ, 150-180 մ երկարությամբ եւ 30-40 մ խորությամբ սողանքի հետեւանքով ավտոճանապարհը ենթակա չէ հետագա շահագործման։
Հանգստյան տանը բնակիչներ չեն եղել։
Այրվել է անասնակեր
Դեկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ին հրդեհ է բռնկվել Վարդենիսի Համբարձումյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.47-ին, մարվել` ժամը 17.20-ին։
Այրվել է Ռ. Քալոյանին պատկանող 500 հակ անասնակերը։
Այրվել է համակարգիչ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մ. Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկում։
Ժամը 20.51-ին "հրդեհ թիվ 1 բիս" կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` ժամը 20.59-ին։
Երկրորդ հարկի աշխատասենյակներից մեկում այրվել է համակարգիչ։
Թունավորում
Դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.20-ին դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխել Կարմրաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Ս. Սարգսյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր։