Հրդեհներ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.25-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծովինար գյուղում։
Դեպքի վայր է մեկնել Մարտունիից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել` ժամը 15.40-ին։
Այրվել է Հ. Հարությունյանին պատկանող անասնագոմի տանիքը` 60 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 130 հակ անասնակերը։
***
Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.01-ին հրդեհ է բռնկվել Օձուն գյուղում։
Գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` ժամը 20.40-ին։
Այրվել է Վ. Կոստանյանի տան բակում պահեստավորված 420 հակ անասնակերը։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Լենինգրադյան փողոցի 22-րդ շենքի դիմաց գտնվող կաթսայատանը։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.43-ին, մարվել` ժամը 21.53-ին։
Այրվել է սնկի աճեցման թեփ` 15 քմ մակերեսով։
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արամի 21 հասցեում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.11-ին, մարվել` ժամը 02.04-ին։
Այրվել է Խ. Բաղդասարյանի տան` 40 քմ մակերեսով տանիքը եւ հյուրասենյակն իր գույքով։
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 05.25-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի Սավոյան փողոցի թիվ 225/145 տնակում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` ժամը 07.30-ին։
Այրվել են Վ. Թադեւոսյանին պատկանող տնակի պատը` 2 քմ մակերեսով, ավտոտնակը` 18 քմ մակերեսով, եւ "Մոսկվիչ-412" մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան։