Այրվել է անասնագոմի տանիքը
Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժ.12.58-ին հրդեհ է բռնկվել Անգեղակոթ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.35-ին, մարվել` ժամը 16.00-ին։
Այրվել է Փ. Սարգսյանին պատկանող` 15 քմ մակերեսով անասնագոմի տանիքը, եւ այնտեղ պահեստավորված 650 հակ անասնակերը։
Այրվել է թեփ
Նոյեմբերի 29-ին, ժամը 22.47-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի Թաղի 26-րդ փողոցի թիվ 48 տանը։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.06-ին, մարվել` ժամը 23.31-ին։
Վ. Ղաբարյանին պատկանող տան բակում այրվել է թեփ` 15 քմ մակերեսով։
Հրդեհ բնակարանում
Նոյեմբերի 29-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Չեխովի 23/13 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 23.50-ին։
Ս. Մկրտչյանին պատկանող բնակարանի խոհանոցում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում։
Այրվել է ավտոմեքենա
Նոյեմբերի 30-ին, ժամը 07.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.59-ին, մարվել` ժամը 08.30-ին։
Ա. Կիրակոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են` "Մերսեդես Ե-124" մակնիշի 22 ՏԼ 770 պետհամարանիշի ավտոմեքենան եւ տնտեսական իրեր` 20 քմ մակերեսով։