ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հրդեհ պատշգամբում


Նոյեմբերի 25-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.55-ին հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի 5ա/14 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 10.10-ին։
Ա. Ավետիսյանին պատկանող պատշգամբում այրվել են հնամաշ իրեր։


Այրվել է էլ.  վահանակը


Նոյեմբերի 25-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.20-ին հրդեհ է բռնկվել Եղեգնաձորի Զ. Անդրանիկի 12 շենքի էլ. վահանակում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.28-ին, մարվել` ժամը 11.30-ին։
Այրվել են շենքի էլ. վահանակը եւ 10 էլ. հաշվիչ։


Դժբախտ պատահար վերելակում


Նոյեմբերի 25-ին, ժամը 20.31-ին Երեւանի "1-03" ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակի դռների արանքում մնացած մարդուն վերելակը բարձրացրել է, սեղմել առաստաղին, ամենայն հավանականությամբ տուժածը մահացել է, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։
Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով վերելակը իջեցվել է եւ այնտեղից դուրս է բերվել նույն շենքի բնակչուհի, 1975թ. ծնված Ա. Կիվրիկյանի դին։
Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-02" ծառայությունը։


Ավտոպատահարներ


Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 75-րդ կիլոմետրում (Ուջան գյուղի մերձակայքում), դեռեւս չպարզված հանգամանքներում, "Մերսեդես" մակնիշի 09 ՏԼ 898 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Դ. Ռուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է։


* * *


Նոյեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, "Մերսեդես" մակնիշի 55 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, Երեւանի Անդրֆեդերացիայի 18 հասցեի բնակիչ, 1940 թ. Ս. Կութանյանը եւ ուղեւորներ` Երեւանի Դավթաշեն 2-րդ թաղամասի 2/2 հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Ա. Կութանյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սունդուկյան 18 հասցեի բնակիչ, 1955 թ. ծնված Հ. Հովհաննիսյանը, ՈՒկրաինայի Խարկով քաղաքի բնակիչներ Հակոբ (ծնվ. 1970թ.) եւ Արսեն (ծնվ. 1994թ.) Կութանյաններն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի "Արմենիա" բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳ նախարարությունը։


Հրդեհ Իշխանասարում


Նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.42-ին հրդեհ է բռնկվել Իշխանասար գյուղում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել` ժամը 04.15-ին։
Այրվել է Վ. Մկրտումյանին պատկանող տան բակում պահեստավորված 300 հակ անասնակերը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`