Արվել են էլ. հաշվիչներ
Նոյեմբերի 23-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դուրյան փողոցի թիվ 14 շենքին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 09.18-ին։
Այրվել է էլ. սյան վրա տեղադրված էլեկտրավահանակը` 12 հաշվիչով։
Այրվել են էլ. մալուխներ
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի "Նորագյուղ" թաղամասի թիվ 33 տան մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.53-ին, մարվել` ժամը 13.00-ին։
Թիվ 1752 էլ. ենթակայանում այրվել են մալուխներ։