Հրդեհներ
Նոյեմբերի 22-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.32-ին Նոր Ամասիա գյուղում հրդեհ է բռնկվել։
Արմավիրից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.58-ին, մարվել` ժամը 01.08-ին։
Ամբողջությամբ այրվել է Ս. Մանուկյանին պատկանող վագոն-տնակը` 50 քմ մակերեսով։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատի Աճառյան փողոցի թիվ 36 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.41-ին, մարվել` ժամը 23.46-ին։
Այրվել է Ա.Գաբրիելյանին պատկանող տան նախասրահը ` 20 քմ մակերեսով եւ գույքը։
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վրացյան 71/1 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 00.10-ին։
Աղբատարում այրվել է աղբ` 15 քմ մակերեսով։