Խցանում ձյան հետեւանքով
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած առատ ձյան հետեւանքով Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղին հարակից հատվածում խցանման մեջ են մնացել մոտ 50 ավտոմեքենա։
"Վանաձորի Ճանշին" ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում ավտոճանապարհը մաքրվել է եւ ժամը 23.45-ի դրությամբ դարձել անցանելի։
Այրվել է գազատար ավտոմեքենա
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։
Արարատ եւ Վեդի քաղաքներից դեպքի վայր են մեկնել մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել` ժամը 21.00-ին։
Այրվել են "Իվեկո" մակնիշի "Թի Ի Էյջ 8133" պետհամարանիշի գազատար ավտոմեքենայի (վարորդ` Իրանի քաղաքացի Նիրանդի Նիր Աբաս Զադե)` սրահը, վառելիքի բաքը եւ շարժիչը` մասամբ։
Զոհեր եւ վիրավորներ չկան։