Այրվել են շարժիչի դետալները
Նոյեմբերի 19-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատանը հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Այրվել են Ս. Ասպոյանին պատկանող “ՎԱԶ-2106” մակնիշի 15 ԼՕ 764 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի ռետինե եւ պլաստմասսայե դետալները։
Հրդեհ գերեզմանատան տարածքում
Նոյեմբերի 19-ին, 17.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան համայնքի գերեզմանատան տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` ժամը 17.30-ին։
Այրվել է մեկ եղեւնի, խոտ եւ կուտակված աղբ` 10 քմ մակերեսով։
Այրվել է պահեստավորված խոտ
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ին հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել Գորիսից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել` ժամը 02.35-ին։
Այրվել է Վ. Կլապանցին պատկանող երկհարկանի կիսակառույց տան 1-ին հարկում պահեստավորված 300 հակ խոտը եւ ծղոտը։