Հրդեհ Պետրովկա գյուղում
Նոյեմբերի 18-ին, 05.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պետրովկա գյուղում։
Դեպքի վայր է մեկնել Տաշիրից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել` ժամը 11.35-ին։
Այրվել է Ա. Մարտիրոսյանին պատկանող անասնագոմի` 60 քմ մակերեսով տանիքը, եւ այնտեղ կուտակած 6,5 տոննա անասնակերը։
Թունավորում շմոլ գազից
Նոյեմբերի 18-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրի քաղաքի “Սամարիթեր” հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Կույբիշեւի 1/37 հասցեի բնակչուհի, 1987թ. ծնված Շուշանիկ Կարապետյանը։
Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից։
Այրվել են մալուխներ
Նոյեմբերի 19-ին, ժամը 06.54-ին ՀՀ ԱԳ նախարարության ոստիկանության հերթապահից ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 2 շենքում էլեկտրական մալուխներ են այրվում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` ժամը 07.39-ին։
Էլեկտրական մալուխների հորանի 1-ին եւ 2-րդ հարկերի միջանկյալ հատվածում այրվել են 5 մ երկարությամբ մալուխներ։