Այրվել է առաստաղը
Նոյեմբերի 17-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հյուսիսային պողոտա 2 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.47-ին, մարվել` ժամը 21.49-ին։
Այրվել են “Օրանժ” ընկերության սպասարկման գրասենյակի միջանցքի առաստաղը` 1 քմ մակերեսով, եւ էլ. մալուխներ։
Հրդեհ բնակարանում
Նոյեմբերի 18-ին, ժամը 05.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մարշալ Բաղրամյան 62/35 հասցեում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհը մարվել է ժամը 06.16-ին։
Գ. Հակոբյանին պատկանող բնակարանի հյուրասենյակում այրվել են` բազմոցը, պահարանը, հեռուստացույցը, 2 բազկաթոռ եւ 2 սեղան։
Հրշեջ-փրկարարների կողմից բնակարանից դուրս են բերվել նույն հասցեի բնակիչներ` 1973 թ. ծնված Մարինա Ահարոնյանը, 2006թ. ծնված Վիկտորիա Հակոբյանը եւ 2009 թ. ծնված Ռուզաննա Հակոբյանը։
Ավտոպատահար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին
Նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 17-ին ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, “ՎԱԶ-21015” մակնիշի 11 ՍՍ 905 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է “ԿամԱԶ-5511” մակնիշի 21 ՕՕ 495 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արթուր Դավթյան), ինչի հետեւանքով “ՎԱԶ-21015” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Ս. Գալոյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Այվազյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց։
Ժամը 20.30-ին Ա. Այվազանյանը հիվանդանոցում մահացել է։