Հրդեհ Սյունիքում
Նոյեմբերի 16-ին, ժամը 12։10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բեխ բանավանի թիվ 71 տանը։
Կապանից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։40-ին, մարվել` ժամը 13։55-ին ։
Այրվել է Ա.Գրիգորյանին պատկանող տան եւ օժանդակ շինության տանիքների փայտյա կառուցատարրերը` 70 քմ մակերեսով։
Այրվել է ավտոմեքենա
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.50-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցի թիվ 2/2 շենքին հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել` ժամը 19.45-ին։
Այրվել է Մ.Ավետիսյանին պատկանող “Լենդ-Ռովեր” մակնիշի 10 ՕՈ 001 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի տեղամասը եւ վառելիքի բաքը։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Ոստիկանությունը։
Հրդեհ Գեղարքունիքում
Նոյեմբերի 16-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 21.30-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում։
Վարդենիսից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.50-ին, մարվել` ժամը 23.00-ին։
Այրվել է Ս.Գրիգորյանին պատկանող տան առաստաղը` 10 քմ եւ տանիքը` 6 քմ մակերեսով։
***
Նոյեմբերի 17-ին ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.28-ին, մարվել` ժամը 02.40-ին։
Այրվել է Ա.Խաչատրյանին պատկանող անասնագոմի տանիքը` 30 քմ մակերեսով եւ 4 խմ աթար։