Հայտնաբերվել է դիակ
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 16-րդ թաղամաս 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 16.59-ին տանտիրոջ հարազատների ներկայությամբ, բացվել է բնակարանի
դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ամալյա Շահնազարյանի դին:
Դեպքի մասին տեղեկացվել են "1-02" և "1-03" ծառայությունները:
Ականը վնասազերծվել է
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.45-ին Արմավիրի մարզից տեղեկություն է
ստացվել, որ Արշալույս գյուղի մերձակայքում` ՀԱԷԿ-ին հարակից տարածքում,
հայտնաբերվել է մարտական ական:
Ժամը 18.40-ին դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական
վարչությունից, մարզային ոստիկանությունից եւ ՀԱԷԿ-ից պաշտոնատար անձինք,
ինչպես նաեւ Մեծամոր քաղաքի ոստիկանության աշխատակիցները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ազգային անվտագության ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած` ՀՀ ՊՆ ականազերծման խմբի կողմից, ժամը 20.15-ին
ՀԱԷԿ-ից մոտ 300 մ հեռավորության վրա հայտնաբերված ականը տեղափոխվել է
անվտանգ վայր:
Այվել է խոտ եւ անասնակեր
Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.46-ին հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Զ. Անդրանիկի 21 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.20-ին, մարվել` ժամը 22.20-ին:
Այրվել է Ա. Վարդանյանի տան բակում պահեստավորված 100 հակ անասնակերը և 1 տոննա խոտը: