Հայտնաբերվել է արկ
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի նախկին դպրոցի բակում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել։
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից ժամը 10.00-ին սահմանվել է տարածքի հսկում։
Ժամը 10.30-ին Իջեւանի թիվ 51191 զորամասի ինժեներական ծառայության սակրավորների կողմից արկը տեղափոխվել է անվտանգ տարածք եւ վնասազերծվել։
Թունավորումներ
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.19-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ բնական գազից թունավորման կասկածանքով Վանաձորի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Ուսանողական 10/6 հասցեի բնակչուհի, 1937 թ. ծնված Ֆլորիկ Մելիքջանյանը։
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.55-ին Վայոց Ձորի մարզից հայտնել են, որ թունաքիմիկատից թունավորմամբ Չիվա գյուղից Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Սարգսյանը։
Տուժածը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում եւ, գիտակցության չգալով, ժամը 22.30-ին` մահացել։
Այրվել է անասնակեր ու ծղոտ
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին հրդեհ է բռնկվել Շամիրամ գյուղում։
Ժամը 19.01-ին եւ 19.35-ին դեպքի վայր են մեկնել Աշտարակից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.50-ին։
Այրվել է Տ. Ուսուբյանին պատկանող 800 հակ անասնակերը եւ 800 կգ ծղոտը։