Այրվել են տանիքներ
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.25-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել` 06.00-ին։
Այրվել է Ա. Ամյանին պատկանող տան տանիքը` 80 քմ եւ տանը կից անասնագոմի տանիքը` 30 քմ մակերեսներով։
Ալկոհոլային թունավորում
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ալկոհոլային թունավորման նախանշաններով Գյումրիի "Սամարիթեր" հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Խաղաղության հրապարակի թիվ 8 շենքի 28-րդ բնակարանի բնակիչ, 1942 թ. ծնված Լեւոն Հարությունյանը։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։