Հրդեհ Արշակունյաց պողոտայում
Նոյեմբերի 5-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 09.46-ին։
Այրվել են "ՄԱԶ-504" մակնիշի 732 ՏՍ 63 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ն.Զադոյան) շարժիչի էլեկտրական լարերը։
Հայտնաբերվել է դիակ
Նոյեմբերի 5-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց 28 հասցեի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։
Ժամը 11.48-ին տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1954 թ. ծնված Ս. Ղազանչյանի դին։
Դեպքի մասին տեղյակ են պահվել "1-02" եւ "1-03" ծառայությունները։
Հրդեհ տանը
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դրոյի 39 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.11-ին, մարվել` ժամը 16.14-ին։
Ա. Ղահրամանյանին պատկանող տան ննջասենյակում այրվել են անկողնային պարագաներ։
Այրվել են տանիքներ եւ խոտ
Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.24-ին հրդեհ է բռնկվել Մեղրաշեն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել` ժամը 20.50-ին։
Այրվել են Գ. Մարգարյանին պատկանող ավտոտնակի եւ մարագի տանիքները, համապատասխանաբար` 30 քմ եւ 12 քմ մակերեսներով, ինչպես նաեւ պահեստավորված 200 հակ խոտը։