Հայտնաբերվել է դիակ
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 56 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ռոզա Անտոնյանի դին։
Թունավորում
Նոյեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.36-ին բնական գազից թունավորումով իրենց է դիմել Լոռու մարզի Գուգարք գյուղի 10-րդ փողոցի թիվ 73 տան բնակչուհի, 1962 թ. ծնված Սվետլանա Աշուղյանը։
Ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
Այրվել է խոտ
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.20-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Մարալիկի Կոմսոմոլի փողոցի թիվ 10 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.00-ին, մարվել` 02.30-ին։
Այրվել է Ե.Ղազարյանին պատկանող մարագում պահեստավորված 120 հակ անասնակերը։
Հրդեհ ավտոմեքենայում
Նոյեմբերի 5-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Աբովյան փողոցի 22ա շենքի բակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 06.54-ին։
Մասամբ այրվել է Ա. Առաքելյանին պատկանող "Մերսեդես" մակնիշի 19 ՏՕ 454 պետհամարանիշի ավտոմեքենան։