Հրդեհ փայտամշակման արտադրամասում
Նոյեմբերի 1-ին, ժամը 07.51-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Եղվարդի Երեւանյան 74 հասցեում գտնվող "Ատաղձագործ" փայտամշակման արտադրամասում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.06-ին, մարվել` 09.20-ին։
Այրվել է արտադրամասի պահեստի` 130 քմ մակերեսով տանիքը եւ 8 խմ տախտակ։
Հրդեհ մայրաքաղաքում
Նոյեմբերի 1-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Եղիշե Թադեւոսյան 10/35 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել` 15.23-ին։
Ֆ. Ներսիսյանին պատկանող բնակարանի խոհանոցում այրվել է 2 քմ մակերեսով կահույք։