ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Լեռան ճանապարհին


Հոկտեմբերի 31-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ տանող ճանապարհին` լճին հարակից տարածքում, միկրոավտոբուսը շրջադարձի ժամանակ հանդիպել է խոչընդոտի, չի կարողանում առաջ շարժվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 11.50-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը։
Փրկարարների ուժերով վտանգավոր ճանապարհահատվածից դուրս է բերվել "Մերսեդես-Սպրինտեր" մակնիշի 08 ՏԼ 654 պետհամարանիշի ավտոմեքենան` վարորդի եւ վեց ուղեւորների հետ։


Դեղորայքային թունավորում


Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.05-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ` անգիտակից վիճակում, Գյումրիի "Սամարիթեր" հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մեքենավարների 85 հասցեի բնակչուհի, 1979 թ. ծնված Ք. Սահակյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է։


***


Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ մկնդեղի թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Սուրբ Նշան փողոցի թիվ 22 տան բնակչուհի, 1939 թ. ծնված Ռ. Օլոյանը։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Այրվել է ավտոմեքենա


Հոկտեմբերի 31-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.15-ին հրդեհ է բռնկվել Գյումրի-Երեւան ավտոմայրուղու 20-րդ կմ-ում` չգործող բենզալցակայանին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 21.00-ին։
Ամբողջությամբ այրվել է "ՎԱՐ-ՌՈՒԲ" ՍՊԸ-ին պատկանող "ԳԱԶել" մակնիշի 2111 Լ պետհամարանիշի ավտոմեքենան։


Այրվել է տանիք


Հոկտեմբերի 31-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.58-ին հրդեհ է բռնկվել Օշական գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 74 տանը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.55-ին, մարվել` 23.15-ին։
Այրվել է Դ. Խաչատրյանին պատկանող տան տանիքը` 25 քմ մակերեսով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`