ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Կիրճում մարդ է հայտնաբերվել


Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.31-ին  "1-03" ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում, կա տարեց, անօգնական վիճակում գտնվող մարդ, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները Ժամը 11.40-ին ձորի` մոտ 20 մ խորությունից, դուրս են բերել 1946 թ. ծնված Մկրտիչ Հարությունյանին, որը տեղափոխվել է "Արմենիա" բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է, միաժամանակ վերջինիս մոտ առկա են հոգեկան հիվանդության նշաններ։


Տրակտորները ցեխի մեջ


Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.13-ին Նորատուսի Ազգային զբոսայգում Տ-130 մակնիշի երկու տրակտոր թաղվել են ցեխում, եւ դրանք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։
Ձեռնարկված միջոցառումները դրական արդյունք չեն տվել, աշխատանքները կվերսկսվեն հեկտեմբերի 30-ին։


Մեքենան շրջվել է


Հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.10-ին Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 143-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ՈւԱԶ" մակնիշի 13 ՏՏ 290 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ, 1961 թ. ծնված Գրիգոր Մարգարյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 3-ամյա Տարոն Մարգարյանը, 13-ամյա Ենոք Մարգարյանը եւ 1965 թ. ծնված Սամվել Գեւորգյանը, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց։
Հոկտեմբերի 30-ի առավոտյան Ս. Գեւորգյանը հիվանդանոցում մահացել է, իսկ երեխաների կյանքին կյանքին վտանգ չի սպառնում։


Հրդեհ չորանոցում


Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.34-ին հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Արդան տարածքում։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 20.00-ին։
Գ. Աթոյանին պատկանող չորանոցում այրվել է 150 խմ մանրահատակ։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`