ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Մեքենան բախվել է պատնեշին


Հոկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Երեւան մայրուղու 45-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Տեղում պարզվել է, որ "Գազել" մակնիշի 10 ՍԼ 689 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` 1968 թ. ծնված Վալերի Հոդաբաշխյանը, եւ ուղեւոր, 10-ամյա Գոռ Հոդաբաշխյանն ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Հրազդանի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել։


Իրար են բախվել հինգ մեքենա


Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.19-ին  շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց 59 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել փրկարարական  ուժերի վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` իրար են բախվել "Աուդի", "ՎԱԶ-2107", "ՎԱԶ-2121", "Միթսուբիշի" եւ "Ֆորդ" մակնիշների ավտոմեքենաները։
Պատահարի հետեւանքով հետիոտն, 1987 թ. ծնված Նարինե Հովհաննիսյանը, վրաերթի է ենթարկվել եւ տեղում զոհվել, իսկ "Աուդի" ավտոմեքենայի վարորդ, 1977 թ. ծնված Արամ Ավագյանը եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր, 1979 թ. ծնված Լիլիթ Գալստյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն։
Ա. Արամյանը, անցնելով հետազոտում, դուրս է գրվել, իսկ Լ. Գալստյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Փրկարարների ուժերով  պողոտայի երթեւեկելի մասն ազատվել է վթարված ավտոմեքենաներից։


Պատահար բենզալցակայանում


Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.57-ին Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ "Քինգ դե լյուքս" բենզալցակայանում "Աուդի" մակնիշի 10 ՕՕ 670 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1986 թ. ծնված Սարգիս Մովսիսյան) բախվել է յուղի տարաներին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել յուղի արտահոսք։
Ս. Մովսիսյանը տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց, որտեղ, անցնելով հետազոտում, դուրս է գրվել։
Հրշեջ-փրկարարների ուժերով դեպքի վայրում կատարվել են մաքրման աշխատանքներ։


Հրդեհ գոմում


Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.16-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարչապետ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` 00.05-ին։
Այրվել է Ի. Ավետիսյանին պատկանող գոմի տանիքը` 20 քմ մակերեսով եւ տանիքում կուտակված 2 տոննա անասնակերը, իսկ գոմում ծխահարվել ու սատկել է մեկ ավանակ։


Այրվել է անասնակեր


Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սադունց գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.10-ին, մարվել` 04.40-ին։
Թ. Շամոյանին պատկանող տան բակում այրվել է կուտակած 500 հակ անասնակեր։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`