Այրվել է տանիք
Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, ժամը 01.29-ին հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղուկասյան 9/16 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.01-ին, մարվել` 03.27-ին։
Այրվել է Հ. Միքայելյանին պատկանող տան տանիքը` 200 քմ մակերեսով։