Ավտոպատահար Սեւանում
Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ավտոճանապարհին` "4-րդ մաս" հանգստյան տան մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սեւանից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` իրար են բախվել "ՎԱԶ-21011" մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի եւ "Ֆորդ" մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով "ՎԱԶ-21011" մակնիշի մեքենայի վարորդ, 1984թ. ծնված Էդգար Ավագյանը եւ երեք ուղեւորներից երկուսը` 1969թ. ծնված Գայանե եւ 1948թ. ծնված Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են։ Մեքենայի երրորդ ուղեւորը` 1987թ. ծնված Աննա Նավասարդյանը, տեղափոխվել է Սեւանի կենտրոնական հիվանդանոց։ Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը կայուն բավարար է։
Մյուս մեքենայի վարորդ, 1979թ. ծնված Վիրաբ Գալստյանին ոտքերի կոտրվածքով տեղափոխել են Երեւանի "Էրեբունի" բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը միջին ծանրության է։
Դեպքի վայրում առկա է եղել հրդեհի վտանգ, որի վերացման համար կատարվել են լվացման աշխատանքներ։
Դեղորայքային թունավորում
Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժ.12։00-ի սահմաններում դեղորայքային (առնետների ոչնչացման համար նախատեսված) թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 26 տան բնակիչ, 2008թ. ծնված Անի Օհանյանը։
Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը ծանր է։
Վթար Կոտայքում
Հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղի դպրոցի կաթսայատան խողովակը պահող 3 ճոպաններից 2-ը պոկվել են` ստեղծելով վթարային վիճակ։
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը։
Մարզպետարանի եւ գյուղապետարանի համատեղ միջոցառումների արդյունքում, ապահովելով բնակչության անվտանգությունը, կատարվել է կաթսայատան խողովակի ապամոնտաժում։
Վթարը կանխարգելվել է։
Հայտնաբերվել է դիակ
Հոկտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան 18/22 հասցեի տարեց բնակիչը չի արձագանքում դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ահազանգի մասին տեղեկացվել է Երեւանի ոստիկանությունը։
Դեպքի վայր է մեկած փրկարարների ուժերով բացվել է բնակարանի մուտքի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1939 թ. ծնված Ռիմա Մեհրաբյանի դին։
Այրվել է ավտոմեքենա
Հոկտեմբերի 7-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ին հրդեհ է բռնկվել Վարդաքար գյուղում։
Արթիկից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.16-ին, մարվել` ժամը 20.40-ին։
Գ. Խաչատրյանին պատկանող տան բակում այրվել է "Մոսկվիչ-412" մակնիշի ավտոմեքենա` ամբողջությամբ։
Այրվել է անասնակեր
Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.06-ին հրդեհ է բռնկվել Քարակերտ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.10-ին, մարվել` ժամը 01.14-ին։
Այրվել է Բ. Շահոյանին պատկանող անասնագոմի տանիքում պահեստավորված 500 հակ անասնակերը։