Այրվել է խոտ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ծովակալ Իսակովի թիվ 14/2 շենքին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.46-ին, մարվել` 15.03-ին։
Այրվել են 5000 քմ մակերեսով չոր խոտ ու թփեր։
Կարկուտ
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում տեղացած կարճատեւ կարկուտը վնասել է մարզի Գեղարոտ, Վարդաբլուր, Հնաբերդ, Սադունց եւ Գեղադիր համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը։
Գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ` վնասի չափը ճշտելու նպատակով։
Այրվել է տանիք
Սեպտեմբերի 11-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին, մարվել` 07.12-ին։
Այրվել է Ս. Շահսուվարյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով։
Գազից թունավորում
Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` սեպտեմբերի 11-ին, ժամը 04.00-ին բնական գազի թերայրումից թունավորվել ու Ծաղկահովտի հիվանդանոց են տեղափոխվել Վարդաբլուր գյուղի բնակիչներ` 1969 թ. ծնված Խիկար Գրիգորյանը, 1974 թ. ծնված Լուսինե Բաղդասարյանը, 1974 թ. ծնված Սիրանուշ Եղիազարյանը, 16-ամյա Արթուր, 11-ամյա Արտյոմ եւ 11-ամյա Հայկանուշ Գրիգորյանները։
Ստանալով բուժօգնություն` տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։