Հրդեհ երկաթուղային փակուղում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտային հարակից երկաթուղային փակուղիների կայանի թիվ 17 փակուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.11-ին, մարվել` 11.35-ին։
Այրվել է 30 քմ մակերեսով վագոն-տնակ։
Հրդեհ Ավշար գյուղում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.05-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղում գտնվող "Ավշարի գինու գործարան" ՍՊԸ-ում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.45-ին, մարվել` 11.55-ին։
Գործարանի բակում բռնկվել է 15 տոննա տարողությամբ սպիրտի բաքը եւ այրվել մեկ տոննա 22 տոկոսանոց սպիրտաջուր։
Հայտնաբերվել է դիակ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.38-ին Երեւան քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում` Գետառ գետում, հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները գետից դուրս են բերել 17-19 տարեկան, անձը չպարզված աղջկա դի։
Դին հանձնվել է շտապօգնության բրիգադին։
Թունավորում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածավան գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Պետրոսյանը, որը պատահմամբ գյուղատնտեսական քիմիկատ է խմել եւ թունավորվել։
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է։
Զոհ հրդեհից
Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.45-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրիի Ավտոկայանի բանավանի թիվ 104/14 տնակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.07-ին, մարվել` 23.17-ին։
Մասամբ այրվել է Ժ. Պետրոսյանին պատկանող տնակը` 20 քմ մակերեսով։
Տանտերը` 1931 թ. ծնված Ժ. Պետրոսյանը, ստանալով ծխային ծանր թունավորում, տեղափոխվել է Գյումրիի "Սամարիթեր" հիվանդանոց։
Հիվանդանոցում տուժածը մահացել է։
Հրդեհ անասնագոմում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.15-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի Ջրառատ թաղամասի թիվ 74 տանը։
Դեպքի վայր է երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.37-ին, մարվել` 00.05-ին։
Այրվել է Ն. Մուրադյանին պատկանող անասնագոմի 60 քմ մակերեսով տանիքը եւ այնտեղ պահեստավորված 12 տոննա անասնակերը։