Այրվել է խոտ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանում` Հրազդանի կիրճի Դավթաշենի կամրջին հարակից տարածքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.47-ին։
Այրվել է 2000 քմ մակերեսով խոտ։
Հրդեհ Շիրակում
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.06-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Շիրակ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 22.44-ին։
Այրվել է Ա. Սանոսյանին պատկանող օժանդակ շինության մեջ պահեստավորված 400 հակ խոտը, նույնքան ծղոտ եւ շինության փայտյա կառուցվածքները` 144 քմ մակերեսով։
Հրդեհ գյուղի մանկապարտեզում
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.44-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի մանկապարտեզում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.59-ին, մարվել` 00.30-ին։
Սենյակներից մեկում այրվել են անկողնային պարագաներ` 6 քմ մակերեսով։
Ընկել էր ձորը
Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թաիրովի փողոցի թիվ 14 շենքին հարակից ձորն ավտոմեքենա է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայրում պարզվել է, որ սայթաքել ու ձորն է ընկել մի երիտասարդ։
Փրկարարները ձորից դուրս են բերել 1989 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է։