Այրվել է խոտ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Խալաջ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին, մարվել` 15.20-ին։
Գյուղի դպրոցին հարակից տարածքում այրվել են 2 հա խոտ եւ թփեր։
Վրաերթ
Սեպտեմբերի 7-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Կո-միտասի պողոտայի թիվ 53 շենքին հարակից տարածքում “ԿաՄԱԶ” մակնիշի 008 ՏՏ 18 պետհամարանիշի բետոնախառնիչ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Խաչանուշ Հակոբյանին, որը տեղում մահացել է։
Հրդեհ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կարապետյան փողոցի թիվ 29 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.04-ին, մարվել` 17.08-ին։
Մասամբ այրվել են տան նկուղը, պատը եւ տանիքը ` 20 քմ ընդհանուր մակերեսով։
Ավտոպատահար Արագածոտնի մարզում
Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են “ԶԻԼ” մակնիշի 42 ԼՍ 873 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` 1984 թ. ծնված Մ. Հովհաննիսյան) եւ “ՎԱԶ-2106” մակնիշի 24 ԼՏ 417 պետհամարանիշի ավտոմեքենան։
Պատահարի հետեւանքով “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1976 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը եւ ուղեւոր, 1964 թ. ծնված Բենիամին Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Թալինի հիվանդանոց։
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար։