Հրդեհ Ստեփանավանում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 03.45-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Ստեփանավանի քաղաքապետարանի նախկին շենքում։
Հրդեհը մեկուսացվել էր եւ մարվել։
Ի լրումն տեղեկացնում ենք, որ Ստեփանավանի Նալբանդյան 1 հասցեում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են "Կոմունալ տնտեսություն" ԲԲԸ-ին, "Բնակարանային տնտեսություն" ՓԲԸ-ին, ինչպես նաեւ քաղաքացի Պ. Բարսեղյանին պատկանող փայտյա շինությունները, համապատասխանաբար` 100, 100 եւ 500 քմ մակերեսներով։
Այրվել է գոմի տանիք
Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.40-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում` Կապանի "Հալիձոր" թաղամասի թիվ 11 շենքին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.00-ին, մարվել` 09.35-ին։
Այրվել է Յուրա Ստեփանյանին պատկանող գոմի տանիքը` 30 քմ մակերեսով։
Հրդեհ Շիրակի մարզում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.39-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ազատան գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել` 16.26-ին։
Այրվել է Հ. Մխոյանին պատկանող տան բակում պահեստավորված 200 հակ ծղոտ, 300 հակ խոտ, 500 կգ աթար եւ գոմի փայտե կառուցվածքները` 30 քմ մակերեսով։
Միայնակ ու անօգնական
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 32 շենքի 38-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի մուտքի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1915 թ. ծնված Նիկոլայ Հակոբյանը` անօգնական վիճակում։
Ն. Հակոբյանին փրկարարները հանձել են շտապօգնության բրիգադին։
Այրվել է խոտ
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.45-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Չափնի գյուղի մոտ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Այրվել է 4000 քմ մակերեսով խոտ եւ թփուտներ։
Ավտոմեքենան բախվել է բեռնատարին
Ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23.00-ին Արագածոտնի մարզում` Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ՎԱԶ-2106" մակնիշի 63 ՕԼ 233 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Եղիազար գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Հովհաննես Սարգսյան) բախվել է ճամփեզրին կայանված "ԶԻԼ-130" մակնիշի 09 ՍՕ 334 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենային։
Պատահարի հետեւանքով "ՎԱԶ-2106" մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` Գեղաձոր գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ռուբեն Սարգսյանն ստացել է գանգուղեղի վնասվածք եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է։
Ինքնափլուզում
Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.00-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ինքնափլուզվել է Կարմիր գյուղի բնակիչ Սիլվա Ճնգրյանին պատկանող տան արտաքին պատը` 27 քմ մակերեսով։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչը։ Վնասի չափը ճշտելու համար գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։
Փլուզման հետեւանքով զոհեր ու տուժածներ չկան։
Ավտոատահար Երեւան-Սեւան ճանապարհին
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` "Ֆոլքսվագեն" մակնիշի 19 ՏՍ 690 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, գլորվել ձորը։ Կան տուժածներ եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կապ է հաստատվել Կոտայքի մարզային ոստիկանության հետ։ Ճշտվել է, որ մեքենան կախվել է ձորի վրա, եւ որ զոհեր ու վիրավորներ չկան։ Ավտոմեքենան դուրս է բերվել ոստիկանության աշխատակիցների ուժերով։
Քամին քշել էր նավակները
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.45-ին Սեւանա լճում` "Նառա" լողափի ափամերձ հատվածում, քամին երկու ռետինե նավակ է հեռացրել ափից ` մոտ 500 մետր։
Հերթապահ ջրափրկարարներ նավակները վերադարձվել են ափ։ Նավակների վրա գտնվող չորս քաղաքացիները չեն տուժել։
Այրվել է պահեստավորված խոտ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.32-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Շենավան գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00-ին, մարվել` 20.30-ին։
Այրվել է Գ. Սահակյանին պատկանող տանը հարակից կիսակառույց շենքում պահեստավորված 60 հակ խոտը։
Խոշոր հրդեհ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 22 շենքին հարակից շինանյութի շուկայում։
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.38-ին։
Այրվել է Վ. Ղարաբաղցյանին եւ Է. Պետրոսյանին պատկանող հինգ կրպակ։