Դիակ Երեւանյան լճում
Սեպտեմբերի 3-ին, Ժամը 10.56-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանյան լճում հայտնաբերվել է դիակ եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նախքան փրկարարների ժամանելը` ոստիկանության աշխատակիցների ուժերով լճից դուրս է բերվել մոտ 55 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի։
Հրդեհ Մասիսում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Մասիսի 5-րդ փողոցի թիվ 99 տանը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել` 15.20-ին։
Այրվել է Ս. Ղազարյանին պատկանող տանը հարակից օժանդակ շինության ծածկը` 12 քմ մակերեսով եւ ներսում կուտակված 2 խմ վառելափայտ։
Այրվել է տանիք
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.10-ին։
Այրվել է Ռ. Դավթյանին պատկանող անասնագոմի տանիքը` 40 քմ մակերեսով եւ 150 հակ խոտ։
Հրդեհի զոհը` երեխա
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում` Գորիսի Նոր Վանքի Տափ թաղամասի թիվ 5 տնակում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.05-ին, մարվել` 21.20-ին։
Ամբողջությամբ այրվել է Վ. Գրիգորյանին պատկանող բնակելի վագոն-տնակը` 27 քմ մակերեսով։ Տնակում հայտնաբերվել է 7-ամյա Լիաննա Գրիգորյանի այրված դին։
Հրդեհ Ստեփանավանում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Ստեփանավանի Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քաղաքապետարանի նախկին շենքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, քիչ անց օգնության է մեկնել նաեւ երկրորդ մարտական հաշվարկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.15-ին։
Նախնական տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է մոտ 700 քմ։
Հրդեհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։