Հրդեհ եկեղեցու մոտ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.13-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` 15.40-ին։
Այրվել է չոր խոտ եւ թփեր` 1,5 հա մակերեսով։