Կարկուտ Վայոց ձորում
Վայոց ձորի մարզից հայտնել են, որ օգոստոսի 31-ին, ժամը 15.45-ի սահմաններում մարզի Հերհեր գյուղում տեղացել է ուժեղ կարկուտ` գետնին առաջացնելով 10 սմ հաստությամբ շերտ։
Պատճառված վնասի չափը ճշտվում է։
Հայտնաբերվել է դիակ
Սեպտեմբերի 1-ին, Ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զավարյան փողոցի թիվ 1 շենքի 8-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը։
Փրկարարները նշված բնակարանի մուտքի դուռը բացելուց հետո այնտեղ հայտնաբերել են 1934 թ. ծնված Հ. Հարությունյանի դին։
Հրդեհ վերելակի հորանում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել` 02.55-ին։
Այրվել է վերելակի հորանը ` 1-ից մինչեւ 7-րդ հարկ։