ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Մեքենան հարվածել է արգելապատնեշին


Օգոստոսի 30-ին, ժամը 04.17-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում` Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում "Մերսեդես   C-190" մակնիշի 15 ՍՕ 903 պ/հ ավտոմեքենան հարվածել է արգելապատնեշին ու գլորվել ձորը, կան տուժածներ եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, Լոռու մարզի Իրիկնամուտ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Հարություն Եղիազարյանը եւ ուղեւոր` նույն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Խորեն Դանիելյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։


Ավտոմեքենան գլորվել է ձորը


Օգոստոսի 30-ին,  ժամը 06.15-ին Լոռու մարզային ոստիկանությունից ստացված տե-ղեկության համաձայն` Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում "Մերսեդես E-320" մակնիշի 90 ՏՈ 550 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, կան տուժածներ ու նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ, Երեւանի Երզնկյան փողոցի թիվ 48 տան բնակիչ, 1959 թ. ծնված Կարեն Կարապետյանը եւ ուղեւոր` Երեւանի Սարմենի փողոցի թիվ 78 տան բնակչուհի, 1971 թ. ծնված Մարինա Կարախանյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի "Էրեբունի" բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`