ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Սնկային թունավորում


Օգոստոսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն ստացվել, որ ժամը 12.05-ին սնկային թունավորումով Վանաձորի “Նարեկ” մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Էդվարդ Հակոբյանը։
Ըստ բժիշկների` Է. Հակոբյանի առողջական վիճակը միջին ծանրության է։


Պայթյուն Վանաձորում


Օգոստոսի 27-ին, ժամը 14.30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող “Հրայր եւ Արամ” ՍՊԸ-ի թթվածնի լիցքավորման արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում թթվածնի բալոնները “ԳԱԶ-53” մակնիշի 36 ՕԼ 018 պ/հ ավտոմեքենայի մեջ տեղադրելու ժամանակ տեղի է ունեցել բալոնի պայթյուն։
Պայթյունի հետեւանքով արտադրամասի աշխատակից, Վանաձորում բնակվող 1980 թ. ծնված Ստեփան Մելիքյանը տեղում զոհվել է, իսկ երկու այլ աշխատակից` Դարբաս գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Վահե Ավետիսյանը եւ 1979 թ. ծնված Արտյոմ Ավագյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Ավելի ուշ` Վ. Ավետիսյանը տեղափոխվել է Երեւանի վնասվածքաբանության գիտական կենտրոն, իսկ Ա. Ավագյանը` Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի աչքի բաժանմունք։
Ըստ հերթապահ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է։


Դիակ` քոլեջի տարածքում


Օգոստոսի 28-ին, ժամը 02.30-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի  մարզում` Կապանի ճարտարագիտական պետական քոլեջին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարների ուժերով 1967 թ. ծնված Վ. Մաթեւոսյանի դին դրվել է պատգարակի վրա ու հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`