Հրդեհ վագոն-տնակում
Օգոստոսի 26-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.05-ին, մարվել` 15.35-ին։
Ամբողջությամբ այրվել է Օ. Բարսեղյանին պատկանող վագոն-տնակն իր գույքով` 12 քմ մակերեսով։
Այրվել է խոտ
Օգոստոսի 26-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անտառային փո-ղոցի վերջնամասում խոտածածկ տարածք է այրվում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 19.23-ին։
Այրվել է 3000 քմ մակերեսով խոտ։
Այրվել է բեռնատար
Օգոստոսի 26-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի փողոցներից մեկում ավտոմեքենա է այրվում ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.09-ին, մարվել` 17.55-ին։
Մասամբ այրվել է "ԳԱԶ-66" մակնիշի 354 ՏԼ 42 պ/հ-ի բեռնատար ավտոմեքենան եւ թափքում գտնվող մանրահատակը` 1 խմ ծավալով։