Հրդեհներ
Օգոստոսի 25-ին, ժամը 05.16-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 11.25-ին։
Այրվել են Ֆ. Մանուկյանին պատկանող անասնագոմի եւ օժանդակ շինության տանիքները` համապատասխանաբար 100 քմ եւ 40 քմ մակերեսներով, ինչպես նաեւ այնտեղ պահեստավորված 300 հակ չոր խոտ, 100 հակ ծղոտ եւ 3 խմ աթար։
***
Օգոստոսի 25-ին, ժամը 21.13-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել` 21.51-ին։
Վ. Սարգսյանին պատկանող տան բակում այրվել է պահեստավորված 120 հակ չոր խոտ։