Հրդեհներ
Օգոստոսի 23-ին, ժամը 16.32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.30-ին, մարվել` 19.45-ին։
Ամբողջությամբ այրվել է Ռ. Ախցխեցյանին պատկանող առանձնատունը` 120 քմ մակերեսով։
***
Օգոստոսի 23-ին, Ժամը 19.30-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել` 20.50-ին։
Այրվել է Ռ. Մխիթարյանին պատկանող տան բակում պահեստավորված 5 տոննա խոտ։