ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Այրվել է տուն


Օգոստոսի 20-ին, Ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 տանը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.37-ին,  մարվել` 10.45-ին։
Ամբողջությամբ այրվել է Ա. Պողոսյանին պատկանող մեկհարկանի սեփական տունը` 120 քմ մակերեսով։


Պատահար Սեւանա լճում


Օգոստոսի 20-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.03-ին Սեւանա լճում` Ծովագյուղին հարակից լողափում, հեծանիվ-նավակով զբոսնելիս, ափից մոտ 400 մ հեռավորության վրա շրջվել ու ջուրն են ընկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Ա. Սիմոնյանը եւ 1988 թ. ծնված Ս. Խառատյանը։
Ջրափրկարարները նրանց դուրս են բերել ջրից, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել ափ։ Հետագա բուժօգնության կարիք չի եղել։


Հրդեհ Հրազդանի կիրճում


Օգոստոսի 20-ին, Ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանում` Հրազդանի կիրճում (Քանաքեռի ՀԷԿ-ի ուղղությամբ)։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.54-ին,  մարվել` 18.14-ին։
Այրվել է 6000 քմ մակերեսով խոտ ու 5 ծառ։


Վնասներ կարկտից


Օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզից հայտնել են, որ ժամը 18.00-ի սահմաններում մարզի Ջիլ գյուղում արձանագրված կարճատեւ ուժեղ կարկտից զգալիորեն վնասվել են համայնքի պտղատու այգիները` 18 հա եւ ցանքատարածքները` 200 հա մակերեսով։
Վնասի չափերը ճշտվում են։


***


Վայոց ձորի մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 21.20-ի սահմաններում մարզի Հեր-հեր համայնքում 10-15 րոպե տեղացած ուժեղ կարկտից վնասվել են գյուղի պտղատու այգիներն ու ցանքատարածքները։
Վնասվել են նաեւ Կարմրաշեն համայնքի բանջարաբոստանային կուլտուրաները եւ ցորենի ցանքատարածքները։
Պատճառված վնասի չափը ճշտվում է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`