ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հայտնաբերվել է դիակ


Օգոստոսի 16-ին, ժամը 11.50-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ռեպինի փողոցի թիվ 6-ա շենքի 18-րդ բնակարանում կասկածվում է դիակի առկայություն եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը։
Փրկարարները բնակարանի մուտքի դուռը բացել են եւ այնտեղ հայտնաբերել 1937 թ. ծնված Ասյա Չախոյանի դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին։


***


Օգոստոսի 16-ին,  ժամը 22.40-ին, կենցաղային կանչ սպասարկելիս փրկարարները, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 15 շենքի 10-րդ բնակարանի մուտքի դուռը բացելով, հայտնաբերել են 1930 թ. ծնված Մարգարիտա Ասատրյանի դին;
Այդ մասին փրկարարները տեղյակ են պահել ոստիկանությանը։

 

Պատահար Սեւանա լճում


Օգոստոսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15։30-ի սահմաններում Սեւանա լճի թերակղզու հատվածում ռետինե նավակով զբոսնելիս, ափից մոտ 1 կմ հեռավորության վրա շրջվել ու ջուրն են ընկել 30-35 տարեկան երկու քաղաքացի։
Ջրափրկարարները, նրանց ջրից դուրս բերելով, ցուցաբերել են առաջին բուժօգնություն ու տեղափոխել ափ։
Պարզվել է, որ վերջիններս Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքի բնակիչներ են։


Այրվել է ամառանոց


Օգոստոսի 16-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղում` “Վան” այգեգործական ընկերության տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, քիչ անց` եւս երկու մարտական հաշվարկ ու ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.14-ին, մարվել` 15.21-ին։
Այրվել է Գ. Եդիգարյանին պատկանող ամառանոցի 2-րդ հարկը` 20 քմ եւ տանիքը` 160 քմ մակերեսով։


Հրդեհ գազի բռնկումից


Օգոստոսի 16-ին, Ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 97 շենքի 43 բնակարանում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
3-կիլոգրամանոց գազի բալոնի բռնկումից այրվել է նշված բնակարանի պատշգամբի դուռը։ Տանտեր` 1963 թ. ծնված Կ. Ասատրյանը 1-2 կարգի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի այրվածքաբանական կենտրոն։


Թունավորում


Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.25-ին թունաքիմիկատից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Անդրանիկ Առաքելյանը։ Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո վերջինս տեղափոխվել Երեւանի “Արմենիա” բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`