ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Տեղեկագիր

Հոսանքահարում


Օգոստոսի 15-ին, ժամը 15.55-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում, Իջեւանի երկաթուղային կայարանի տարածքում` բեռնատար վագոնի վրա հայտնաբերվել է դիակ, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ Իջեւանի բնակիչ, 1993 թ. ծնված Նարեկ Առաքելյանը, բարձրանալով վագոնի վրա, հոսանքահարվել է բարձր լարման էլեկտրական հոսանքից ու տեղում մահացել։
Փրկարարների ուժերով Ն. Առաքելյանի դին իջեցվել է վագոնի վրայից։


Ավտովթար Տավուշի մարզում


Օգոստոսի 15-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Իջեւան-Լուսաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, եւ տուժածներին ավտոմեքենայից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում Կ. Գրիգորյանին պատկանող “Հովեր” մակնիշի 15 ԼԼ 844 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` 1964 թ. ծնված Կարեն Գրիգորյանը եւ ուղեւորներ` 1984 թ. ծնված Էդգար եւ 1994 թ. ծնված Դավիթ Գրիգորյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից ու տեղափոխել Իջեւանի հիվանդանոց։ Ավելի ուշ` Կարեն եւ Դավիթ Գրիգորյանները տեղափոխվել են Երեւանի “Էրեբունի”, իսկ Է. Գրիգորյանը` “Նաիրի” բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`